
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Բաղդադում իրականացված ահաբեկչությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է հուլիսի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված ահաբեկչությունը: Այս մասին ՀՀ արտգործնախարարությունը գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Բաղդադում իրականացված սարսափելի հարձակումը: Մենք կանգնում ենք Իրաքի և նրա ժողովրդի կողքին` գործադրելով մեր ջանքերը հանուն ահաբեկչության վերացման` դրա բոլոր ձևերում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ: