
Զախարովան Լավրովին և Նալբանդյանին նկարել է «ծառերի տակ»

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով Երևան է ժամանել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Վերջիններս բազմոցին նստած միասին ինչ-որ բան են բուռն քննարկում:
«Ինչպես հիանալիորեն ասաց Տիգրան Բալայանը (ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ), «դաշտային» հանդիպումները լինում են նաև ծառերի տակ»,- լուսանկարը մեկնաբանել է Զախարովան: