ՌԴ-ին «Ինջիրլիք» ավիաբազային մատչում տալու շուրջ պաշտոնական բանակցություններ չեն ընթանում. Պեսկով
Պաշտոնական բանակցություններ Թուրքիայի հետ Ռուսաստանին «Ինջիրլիք» բազային մատչում տրամադրելու շուրջ դեռ չկան, Մոսկվան կուսումնասիրի ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունը քաղաքական և ռազմական պլանում: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Չգիտեմ՝ արդյո՞ք եղել են արդեն պաշտոնական շփումներ այդ հաշվով զինվորականների գծով, հասցրե՞լ են նրանք դրանք վերսկսել: Եթե չեմ սխալվում՝ ոչ:
Մենք այդ հայտարարության մասին լսել ենք ԶԼՄ-ներից: Անկասկած, դա կարևոր հայտարարություն է, այն հարկավոր է վերլուծել հարկ եղած կերպով՝ թե´ քաղաքական, թե´ ռազմական պլանում, ինչը անում են մեր համապատասխան մարմինները»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան:
Նրա խոսքով՝ Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակում ավիաբազան տրամադրել է ԴԱԻՇ-ի դեմ ակտիվորեն պայքարող բոլոր երկրներին:
Չավուշօղլուի խոսքով՝ ԴԱԻՇ-ը բոլորի թշնամին է և հարկավոր է միասին պայքարել ահաբեկչական խմբավորման դեմ: