Բաժիններ՝

Ռուս օդաչուները Հայաստանի լեռներում սկսել են տակտիկական վարժանքների նախապատրաստությունը

Հայաստանի «Էրեբունի» ռազմական ավիաբազայում սկսվել են լայնամասշտաբ տակտիկական զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք անցկացվելու են հուլիսի կեսին բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» հրաձգարաններում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

«Չորրորդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչների, հարվածային «Մի-24Պ» և գրոհային «Մի-8ՄՏ» ուղղաթիռների օդաչուներն իրականացնում են ուսումնամարզական թռիչքներ նվազագույն և առավելագույն թույլատրելի բարձրությունների վրա, մշակում են օդային մարտեր մղելու և ցամաքային օբյեկտները գրոհելու առաջադրանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օդաչուները մշակում են նաև պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցներից մանևրելու առաջադրանքներ:
Թռիչքներն իրականացվում են ինչպես զույգերով, այնպես էլ առանձին՝ գիշերային և ցերեկային ժամերին բարձր լեռնային էքստրեմալ պայմաններում։

Հաղորդվում է, որ տակտիկական զորավարժություններին մասնակցելու են բորտային մասնագետները, Անդրկովկասում ռուսական ավիամիավորման ինժեներա-տեխնիկական անձնակազմի ցամաքային ծառայությունների մասնագետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս