Բաժիններ՝

ԼՂՀ ոստիկանապետը պարգևատրել է ճանապարհային ոստիկանների

ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում նախօրեին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի արդյունքներով ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության 8 ծառայողներ պարգևատրվել են «Օրենքի պատվար» մեդալով, 2 ծառայող՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով, 2 ծառայող՝ հուշանվերով, 33 ծառայող արժանացել են դրամական խրախուսման, իսկ 15 ծառայողից հանվել է նախկինում նշանակված կարգապահական տույժը։

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը, հանդիսավորությամբ հանձնելով պարգևները, հավաստիացրել է, որ ոստիկանության պետի կողմից ճանապարհային ոստիկանության ծառայողների քանակական առումով նախադեպը չունեցող նման պարգևատրումները էլ ավելի կբարձրացնեն ճանապարհային ոստիկանության ծառայության արդյունավետությունը և նոր լիցքեր կհաղորդեն ու կպարտավորեցնեն յուրաքանչյուր ծառայողի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031