Բաժիններ՝

ՀԾԿՀ-ն կտուգանի «Անապատ-1» ՓՀԷԿ-ի սեփականատիրոջը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 6-ի նիստում նախատեսում է 1 մլն դրամով տուգանել «ՏԱԹԵՎԻ ԱՆԱՊԱՏ» ընկերությանը, որը շահագործում է «Անապատ-1» փոքր ՀԷԿ-ը: Սպարտակ Սանթրոսյանի անունով գրանցված այս ընկերությունը խախտել է լիցենզիայի պայմանները: Կայանում իրականացված մոնիտորինգի արդյունքում ՀԾԿՀ մասնագետները պարզել են, որ՝ Քարահունջ գետի 1597,6մ նիշի վրա (նախկին 1545մ փոխարեն) արդեն իսկ կառուցվել էր մետաղական ջրընդունիչ հանգույց, սակայն ձկնանցարանները գտնվում էին կառուցման փուլում։

Մետաղական ջրընդունիչ հանգույց էր կառուցվել նաև Աղանձու գետի 1594,6մ նիշի վրա (նախկին 1527մ փոխարեն), սակայն ձկնանցարանները կրկին գտնվում էին կառուցման փուլում։ Ըստ լիցենզիայի` ընկերությունը պարտավոր էր ՓՀԷԿ-ը կառուցել 7519,6 կՎտ հաշվարկային հզորությամբ, սակայն հզորությունը եղել է 3887 կՎտ, կայանի հաշվարկային ճնշումը եղել է 242,3 մ` 479,6 մի փոխարեն, էապես տարբեր են նաև փոփոխված նախագծում և լիցենզիայի պայմաններում ամրագրված ջրառի և ջրահեռացման նիշերը, և այլն: Ընկերությունը որևէ կերպ չի հիմնավորել փաստաթղթերի ներկայացման ուշացումն այլ տեխնիկատնտեսական ցուցանիշներով կայանի կառուցման ողջ ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս