Քրեակատարողական հիմնարկում հարձակվել է աշխատակիցների վրա, կոտրած մկրատի մասնիկով հարվածել նրանց
Դատարան է ուղարկվել ՔԿ հերթապահ մասում տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՔԿ հիմնարկի հերթապահ մասում հարձակվել է ՔԿ հիմնարկի աշխատակիցների վրա, ապա իր ձախ ձեռքում առկա կոտրած մկրատի մասնիկով հարվածել է նրանցից մեկի հետույքի աջ հատվածին, իսկ աջ ձեռքով հարվածել է մյուս աշխատակցի ձախ ձեռքի ափի շրջանին:
Քրեական գործով դատական նիստի օր դեռևս նշանակված չէ: