Թուրքիայի ոստիկանությունը 11 օտարերկրացու է ձերբակալել Ստամբուլի ահաբեկչությունների գործով. ԶԼՄ-ներ
Թուրքական ոստիկանությունը 11 օտարերկրացու է ձերբակալել, որոնք կասկածվում են Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում, հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը:
Նախօրեին հաղորդվել էր 13 կասկածյալի ձերբակալության մասին, որոնց թվում կա 4 օտարերկրացի: Այդկերպ, այդ գործով ձերբակալվածների թիվը հասել է մինչև 24 մարդու:
Նոր ձերբակալություններն անցկացվել են Ստամբուլի եվրոպական մասում՝ Բաշաքշեխիր շրջանում ոստիկանական ստուգայցերի ժամանակ: