
Հռոմի պապը հայտնել է Ադրբեջան և Վրաստան այցի պատճառները

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստան և Ադրբեջան կայցելի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, այդ մասին Հռոմի պապը հայտնել է Վատիկանում ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ ընդունել է այդ երկրներ այցելելու հրավերը երկու պատճառով:
«Առաջին հերթին՝ այդ հողերում առկա վաղնջական քրիստոնեական արմատները մշտապես այլ կրոնների և մշակույթների հետ երկխոսության ոգի են»,- հայտարարել է Հռոմի պապը:
Որպես երկրորդ պատճառ նա անվանել է «հույսի և խաղաղության ուղիների խթանումը»:
«Պատմությունը սովորեցնում է մեզ, որ խաղաղության ուղին պահանջում է փոքրիկ քայլերից աստիճանաբար մեծացող մեծ համառություն և մշտական քայլեր: Այդ պատճառով իմ ցանկությունն է, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր ներդրումը բերի հաշտության հարցում»,- հայտարարել է Հռոﬕ պապը:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը հունիսի 24-26-ն այցելել էր Հայաստան: