
Ջոն Մալկովիչը կնկարահանվի Աննա Մելիքյանի նոր ֆիլմում

Ջոն Մալկովիչը պատրաստվում է մարմնավորել ռեժիսոր Աննա Մելիքյանի նոր ֆիլմի հերոսներից մեկին. այս մասին հայտնել է ինքը՝ ռեժիսորը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունը , ամերիկյան դերասան Ջոն Մալկովիչը կմիանա ռեժիսոր Աննա Մելիքյանի նոր՝ «Հանուն սիրո» 2-րդ ֆիլմի նկարահանման համար նախատեսված դերասանական կազմին: Նոր ֆիլմի թեման՝ կրկին սերն է, ինչը և հաստատում է ֆիլմի համար ընտրված անվանումը: Այս անգամ Աննա Մելիքյանը նովելի նկարահանումը վստահել է հինգը տարբեր ռեժիսորների, որոնց թվում է վրացի կինոռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլին, ում նկարահանվելիք սյուժետում հանդես կգա Մալկովիչը:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Աննա Մելիքյանի հեղինակած առաջին՝ «Հանուն սիրո» ֆիլմն արժանացել է Սոչիում անցկացվող «Կինոտավր» հեղինակավոր կինոփառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին: