Դիետա՝ ըստ մարմնի կառուցվածքի
Takprosto.cc կայքը գրում է, որ ըստ կառուցվածքի ընտրված դիետան ազդում է հենց մարմնի խնդրահարույց հատվածների վրա: Այդ պատճառով էլ պետք է հասկանալ մարմնի ձևը և ըստ դրա՝ ընտրել սննդակարգ:
1. Եռանկյունի: Այսպիսի կառուցվածքին բնորոշ են նեղ ուսեր, բարակ գոտկատեղ և լայն ազդրեր: Այս կառուցվածքն ունեցող անձանց սննդակարգը պետք է ընդգրկի պարզ մթերքներ՝ ծովային ձուկ, կաթ կամ կաթնաշոռ, լոլիկ, մուգ բրինձ և մի փոքր կանաչի: Պետք է մոռանալ մակարոնեղենի, գազավորված ըմպելիքների մասին:
2. Շրջան: Կառուցվածքի այս ձևն առանձնանում է իր կլորությամբ: Նրանք հաճախ մեծ կուրծք և գոտկատեղ են ունենում: Սննդակարգ պետք է ներառել շատ բջջանյութ և թարմ մրգեր: Ձուկը, մեղրը և ընկույզները կօգնեն այս տիպի կառուցվածք ունեցող կանանց: Սննդակարգից պետք է հանել սպիտակ հացը, կենդանական ճարպը և տապակած մթերքները:
3. Ուղղանկյուն: Այս կառուցվածն ունեցող կանանց մոտ գոտկատեղի հատվածը նման չէ կանացի կազմվածքին: Սննդակարգ պետք է ներառել ավելի շատ բանջարեղեն և մրգեր: Պետք է ուտել միս, բայց միայն խաշած վիճակում: Օրվա ընթացքում պետք է ուտել նաև 100 գ կաթնաշոռ: Սննդակարգից ամբողջությամբ պետք է հանել ալկոհոլը, սուրճը և կարտոֆիլը:
4. Ավազե ժամացույց: Այս կառուցվածքը պարզապես անթերի է: Սննդակարգ պետք է ներառել ոչ յուղոտ միս, կանաչ բանջարեղեն և բնական հյութեր: Պետք է ամբողջությամբ հրաժարվել սպիտակ հացից: Շաբաթվա ընթացքում մեկ օր անհրաժեշտ է բեռնաթափման օր կազմակերպել:
5. Շրջված եռանկյունի: Այսպիսի կառուցվածք ունեցող կանանց մեծ մասը սպորտսմեններ են: Նրանց ուսերն ավելի լայն են, քան ազդրերը: Սննդակարգը պետք է հարստացնել ծովային ձկով, կաթնամթերքով և լոբազգիներով: Պետք է մոռանալ գազավորված ըմպելիքների և մեծ կալորիականություն ունեցող թխվածքների մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը