«Crazy Cake». Ջրով պատրաստված տորթ՝ առանց ձվի
Շատ համեղ և արագ պատրաստվող «Crazy Cake», որը պատրաստվում է ջրով և որի բաղադրության մեջ չկա ձու:
Բաղադրիչները.
1. Ալյուր – 300գ
2. Կակաո – 2 ճ/գ
3. Սոդա – 1 թ/գ
4. Աղ – 1/3 թ/գ
5. Բուսայուղ – 190 մլ
6. Քացախ – 1 ճ/գ
7. Ջուր – 250 մլ
8. Շաքարավազ – 180 գ
9. Վանիլին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը.
1. Իրար հետ մաղել ալյուրը, կակաոն, սոդան և աղը: Խառնել չոր բաղադրիչները:
2. Խառնել ջուրը, բուսայուղը, քացախը, շաքարավազը և վանիլինը:
3. Ստացված զանգվածի մեջ ավելացնել չոր բաղադրիչները և հունցել մինչև միասեռ խմոր դառնալը:
4. Խմորը տեղավորել 21-23 սմ կաղապարի մեջ և թխել 35-40 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի թխվածքը սառեցնել, վրան ցանել շաքարի փոշի և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը