Բաժիններ՝

Գերմանիայում և Ֆրանսիայում կայծակի հարվածից ավելի քան 40 մարդ է տուժել

Ավելի քան 40 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ, տուժել է կայծակի հարվածից Փարիզում՝ այգիներից մեկում, և Գերմանիայում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ, հայտնում է BBC-ն:

Փարիզի հյուսիս-արևմուտքում 10 երեխա և 1 մեծահասակ, որոնք տոնում էին ծննդյան տարեդարձ, տուժել են կայծակի հարվածից այն բանից հետո, երբ թաքնվել են ծառիկ տակ: Նրանցից 6-ն ստացել է լուրջ վնասվածքներ:

Ուժեղ կայծակի և անձրևի հետևանքով դադարեցվել է նաև Ֆրանսայի թենիսի «Ռոլան Գարոս» բաց առաջնության մրցությունը:

Գերմանական Խոպշտեդտեն կոմունայում կայծակը հարվածել է ֆուտբոլային դաշտին, ինչի հետևանքով տուժել է 35 մարդ, ներառյալ՝ մի քանի մեծահասակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս