Բաժիններ՝

Թուրքիայի նախագահը դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները լուսանկարներում նկատել էին սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության խորհրդանիշով ամերիկացի զինծառայողների:

«Նրանք, որոնք համարվում են մեր ընկերները, ով մեզ հետ ՆԱՏՕ-ում է, չի կարող, չպետք է ուղարկի իր զինվորներին Սիրիա՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության խորհրդանիշով»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Associated Press-ը:

ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի հյուսիսի քրդերին, քանի որ վստահ է, որ վերջիններս պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ: Ավելի վաղ Էրդողանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին սիրիացի քրդերին օգնելու համար, սակայն Վաշինգտոնը հրաժարվում է «Դեմոկրատական միությունը» համարել ահաբեկչական կազմակերպություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս