Բաժիններ՝

ԿԲ-ն նույնպես Հայաստանը բնութագրում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների` ՀՀ պետական արտաքին պարտքը 2015 թ. ավելացել է 14.1%-ով և կազմել ՀՆԱ 40.9%-ը:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ, արտաքին պետական պարտքի աճը մասամբ արդյունք է 2015 թ. մարտին իրականացված եվրոպարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխման` 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով:  Տարեվերջին միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցները ևս իրենց ազդեցությունն են ունեցել արտաքին պարտքի աճի վրա:

Պարտքի արդյունավետ կառավարման տեսանկյունից կարևորվում է ՀՀ արտաքին պետական վարկերի կառուցվածքում լողացող տոկոսադրույքներով վարկերի ցածր կշռի պահպանումը, քանի որ վերջինս նվազեցնում է տոկոսադրույքի հետ կապված ռիսկը:

2015 թ. ՀՀ արտաքին պարտքը բնութագրող որակական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանը շարունակում է բնութագրվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031