Բաժիններ՝

Գյուղատնտեսության, սպասարկման ոլորտի և արդյունաբերության ճյուղերի «չաշխատող» վարկերն աճել են

Բանկային համակարգի «չաշխատող» վարկերի և դեբիտորական պարտքի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքում տարեվերջին կազմել է 8.2%: Տարվա ընթացքում զգալի ավելացել են գյուղատնտեսության, հանրային սննդի ու սպասարկման ոլորտի և արդյունաբերության ճյուղերի «չաշխատող» վարկերը:

Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։

Դիտարկվող արտաքին և ներքին զարգացումների ներքո 2015 թ. չորրորդ եռամսյակում ֆինանսական հաստատությունների կողմից խստացվել են բիզնես և հիփոթեքային վարկերի տրամադրման պայմաններն ու ընթացակարգերը: Միևնույն ժամանակ, կրճատվել է վերոնշյալ վարկատեսակների պահանջարկը:

Այնուհանդերձ, 2016 թ. առաջին եռամսյակի համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ձևավորվել են դրական վարկային առաջարկի ընդլայնման և բիզնես պահանջարկի թույլ աճի սպասումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս