Բեքհեմին նկատել են Մեծ Բրիտանիայի ամենահարուստ հայի հյուրերի շարքում. The Daily Mail
Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմ ընտանեկան զույգը չորեքշաբթի գիշերը հայտնվել էր Լոնդոնի պապարացիների տեսախցիկների կենտրոնում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ամենահայտնի հաստատություններից մեկի մուտքի մոտ նրանց էր սպասում լուսանկարիչների և լրագրողների ամբոխը, հաղորդում է The Daily Mail-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ Բեքհեմները, չցանկանալով լուսանկարվել, 3 թիկնապահների օգնությամբ արագ մուտք են գործել Քովենտրի փողոցում գտնվող շենք, որտեղ իր 45-ամյակն է նշել պարուսույց և նախկին մոդել Ջո Մանուկյանը: Վերջինս Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկի, հայկական ծագում ունեցող խոշոր գործարար Րաֆֆի Մանուկյանի կինն է, ում կարողությունը գնահատվում է 380 միլիոն ֆունտ:
Բեքհեմները հատուկ վերադարձել են Մեքսիկայից, որպեսզի մասնակցեն այդ տոնակատարությանը:
The Daily Mail-ը գրում է, որ Րաֆֆի Մանուկյանը և նրա կինը՝ Ջոն, Մեծ Բրիտանիայի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանց ցանկում են: Բացի Բեքհեմներից, նրանց մտերիմների շարքերում են նաև Էլթոն Ջոնը, Գորդոն Ռամզին և այլ հայտնի մարդիկ: