«Հրազդանում երթևեկել եմ, քայլել եմ, այգի էլ եմ գնացել». Արամ Հարությունյան

«Չէի ասի՝ շատ ակտիվ մասնակցել եմ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրություններում իր ակտիվ մասնակցության մասին՝ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ բախտ է ունեցել մեկ տարի Հրազդանում աշխատելու՝ որպես մարզպետ, և շատ հարգել և սիրել է հրազդանցիներին. «Իմ պաշտոնավարման ժամանակ ձեռնամուխ եմ եղել տարբեր ծրագրերի իրականացմանը, որոնք վերաբերել են Հրազդան քաղաքին»:

Հարցին, թե երթևեկե՞լ եք այնտեղ, Ա. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Այո, երթևեկել եմ, քայլել եմ, այգի էլ եմ գնացել»:

Խոսելով քաղաքի ճանապարհների, վերելակների խնդիրների մասին՝ Ա. Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ՝ հենց վերելակների նորոգման, գործի բերման, աշխատեցնելու մասով. «Բոլոր խնդիրները մեկ օրում չեն լուծվում, և պետք չէ դրա համար զարմանալ»: Հարցին, թե 14 տարում է՞լ չեն լուծվում, նախարարն այսպես պատասխանեց. «Այո, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք 14 տարում էլ չեն լուծվել, և այդ խնդիրները տարեցտարի դրվում են, և լուծումները տրվում են»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Հրազդանի ներկայիս քաղաքապետ Արամ Դանիելյանն արդեն 14 տարի քաղաքի քաղաքապետն է:

Տեսանյութեր

Լրահոս