Բամիայի ջուր. Առողջ լինելու գրավական

Բամիայի օգտակար հատկանիշների մասին խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում:

Բամիան փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի միամյա բույս է։ ՀՀ-ում հիմնականում մշակվում է Արարատյան դաշտում։

Բամիան պարունակում է վիտամիններ A, C, K, B3, ինչպես նաև՝ կալցիում, մագնեզիում, երկաթ, տիամին, ֆոլատ, կալիում: Այս բույսը հարուստ է սպիտակուցներով և դիետիկ մանրաթելերով:

Այս բանջարեղենն այնքան շատ ֆոլաթթու է պարունակում, որ այն խորհուրդ է տրվում ներառել հղիների սննդակարգում, հատկապես՝ 4-12 շաբաթներում, երբ ձևավորվում է պտղի նյարդային համակարգը:

Կարդացեք նաև

Բամիան կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում շաքարախտով տառապողներին:

bamia11

Բամիան հակացուցումներ գրեթե չունի, բացի անհատական յուրացումից:

Որպես բուժիչ և պրոֆիլակտիկ միջոց՝ խորհուրդ է տրվում բամիայի ջուր խմել: Դրա համար ձեզ անհրաժեշտ է 2-3 թարմ բամիան կտրատել, լցնել բաժակի մեջ, ջուր ավելացնել և ամբողջ գիշեր թողնել սառնարանում: Առավոտյան խմեք ստացված լուծույթը նախաճաշից 30 րոպե առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031