Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը մտադիր է Հենրիխ Մխիթարյանին ևս մեկ մրցաշրջան թիմում պահել

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը որոշել է ևս մեկ տարի թիմում պահել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես հաղորդում է  Daily express-ը, անգլիական «Չելսի»-ն և «Արսենալ»-ը ստիպված կլինեն ևս մեկ տարի սպասել Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:

Նշվում է, որ գերմանական ակումբի ղեկավարությունը որոշել է Մխիթարյանին ևս մեկ տարի թիմում պահել, քանի որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռանալու են երկու առանցքային ֆուտբոլիստներ՝ Մաթս Հումելսը և Իլկայ Գյունդողանը: Մաթս Հումելսը տեղափոխվում է «Բավարիա», իսկ Գյունդողանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում:

«Բորուսիա»-ի ղեկավարությունն այս պարագայում ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել ակումբի ևս մեկ առանցքային խաղացողից, ուստի որոշում է ևս մեկ մրցաշրջան նրան պահել՝ անգամ առանց նրա հետ գործող պայմանագիրը երկարաձգելու, ինչը նշանակում է, որ Մխիթարյանը հաջորդ տարի կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս