Ազատվեք ձեռքերի անցանկալի ճարպերից
Ձեռքերի՝ արմունկներից վերև ձգվող հատվածների ճարպերի խնդրին հասուն տարիքում առերեսվում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Որպես կանոն՝ այս խնդիրն իր մասին զգացնել է տալիս միայն 30 տարեկանից հետո, երբ ֆիզիկապես այդքան էլ ակտիվ չենք լինում, իսկ մկանային զանգվածը քչանում է և փոխարինվում ճարպային հյուսվածքով: Եթե այս ամենին գումարեք նաև մաշկի էլաստիկության պակասը, ապա կստանաք ժելեանման ձեռքեր:
Ավելորդ ճարպերի հեռացումը հնարավոր է նույնիսկ տան պայմաններում, այս մասին ներկայացրել է takprosto կայքը:
Ձեզ ենք ներկայացնում 3 արդյունավետ մեթոդ, որ կօգնեն ազատվել ձեռքերի ճարպերից:
1. Սնունդ. եթե ցանկանում եք, որ փոփոխվի մարմնի կազմվածքը, պետք է սկսել ճիշտ սնվել: Պետք է նախ՝ հրաժարվել շաքարից, ալկոհոլից և քաղցր գազավորված ըմպելիքներից: Սկսեք սպիտակուցային մթերքներ օգտագործել՝ ձուկ, հավի և հնդկահավի միս, ձու, պանիր:
2. Մաշկի խնամք. կոնտրաստային լոգանք ընդունեք, սա կվերականգնի մաշկի ձգվածությունը: Կոնտրաստային լոգանքը խթանում է արյունատար անոթների աշխատանքը, որի հաշվին էլ մաշկը հարստանում է թթվածնով և անհրաժեշտ հանքանյութերով:
3. Ձեռքերի մարզանք. գոյություն ունեն բազմաթիվ վարժություններ, որոնք ամրացնում են ձեռքերի մկանները: Ներկայացված տեսանյութում կգտնեք այն բոլոր վարժությունները, որոնք կօգնեն ամրացնել ձեռքերի մկաններն ու վերադարձնել դրանց գեղեցիկ և ձիգ տեսքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը