Բաժիններ՝

Վայրկյանում 290 դոլար. 10 հետաքրքիր փաստ Բիլ Գեյթսի մասին

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ոչ միայն աշխարհի ամենահարուստ մարդն է՝ ավելի քան 75 մլրդ դոլար կարողությամբ, այլ թերևս ամենաքննարկվածը։

Այդուհանդերձ, նրա մասին այս փաստերը կարծում ենք կհետաքրքրեն ձեզ։

  1. Աշխարհի բնակչության 85%-ը վաստակում է ամսական 200 դոլարից պակաս։ Բիլ Գեյթսը վաստակում է 290 դոլար՝ 1 վայրկյանում։
  2. Գեյթսը ամենադժվար առաջադրանքները հանձնարարում է ամենածույլ մարդկանց՝ համոզված լինելով, որ նրանք կգտնեն այդ հանձնարարությունները կատարելու ամենահեշտ եղանակը։ Բիլ Գեյթսը նախընտրում է ոչ թե տքնաջան, այլ մտածված աշխատանքը։
  3. Ինքնահավան, գոռոզ, կամակոր, անողոք։ Հիմնականում այսպես են արտահայտվում նախկին գործընկերները նրա մասին։ Նա կարող է լինել չափազանց ժլատ, բայց և չափազանց առատաձեռն։
  4. Բիլ Գեյթսի IQ-ն 160 է։ Մտավոր ունակությունների նույնպիսի մակարդակ է ունեցել նաև Ալբերտ Էյնշտեյնը։
  5. Microsoft-ի հիմնադրի տան դիզայնը արվել է նրա հիմնական մրցակցի՝ Macintosh համակարգչի միջոցով։
  6. Նա խոստացել էր դպրոցի ուսուցիչներին, որ 30 տարեկանում միլիոնատեր կդառնա։ Գեյթսը կատարեց և գերակատարեց խոստումը. 31 տարեկանում նա արդեն միլիարդատեր էր։ Microsoft ընկերությունը նա հիմնադրել է 20 տարեկան հասակում։
  7. Օրական 1 միլիոն դոլար ծախսելու դեպքում Գեյթսի կարողությունը կբավականացներ 207 տարի։
  8. Ավագ դպրոցում սովորելու ժամանակ Գեյթսը փոխել է դասարանների և դասացուցակի կազմման ծրագիրը։ Արդյունքում՝ հայտնվել է մի դասարանում, որտեղ աղջիկները շատ են եղել։
  9. Ավելի քան 75 մլրդ դոլար կարողության տեր այս մարդը իր երեխաներին կտակել է 10-ական մլն դոլար։ Որպեսզի նրանք ինքնուրույն փող աշխատեն։
  10. Բիլ Գեյթսը դիպլոմ չունի։ Ինչպես շատ միլիարդատերեր՝ նա ապացուցել է, որ դա հաջողության հասնելու միակ անհրաժեշտ պայմանը չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս