
Պետական հատվածի աշխատավարձը նվազել է

2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 791 դրամ, ինչը 3.2%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մեծությունից։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այդ թվում, ոչ պետական հատվածի միջին աշխատավարձն աճել է 6.3%-ով և կազմել 218 328 դրամ, իսկ պետական հատվածում աշխատողների վարձատրությունը նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ նվազել է 0.1%-ով և կազմել 157 190 դրամ։
Ընդ որում, եթե դիտարկենք ոչ թե հունվար-ապրիլի միջին ցուցանիշը, այլ համեմատենք այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի հետ, ապա թե՛ պետական հատված աշխատավարձի նվազումն ավելի մեծ է ։
Այսպես, 2016 թվականի ապրիլին պետական հատվածի աշխատավարձը նվազել է 2.6%-ով և կազմել 157 621 դրամ։ Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը աճել է 7.7%-ով և կազմել 226 628 դրամ։