Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,968,564 դոլար 477.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 60,743,909 ԱՄՆ դոլար 479,27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 478.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 100,000 ԱՄՆ դոլար 477.75 դրամ միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,491,471 եվրո 536.85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 13,598,229 եվրո 541.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք և վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 833,431,624 ՌԴ ռուբլի 7,27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 399,044,050 ՌԴ ռուբլի 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք և վաճառք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս