Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Արտյոմ Մանուկյանն է. «Բերդմեն»

«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ իր նախընտրած կինոառաջարկն է ներկայացնում թավջութակահար Արտյոմ Մանուկյանը:

Արտյոմը 168.am-ի ընթերցողներին առաջարկում է դիտել վերջին տարիների իր ամենասիրելի ֆիլմը՝ ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի՝ սև կատակերգության ժանրում նկարահանված օսկարակիր «Բերդմենը» («Birdman» Alejandro González Iñárritu):

Իր առաջարկած ֆիլմի մասին Արտյոմ Մանուկյանը գրում է. ««Բերդմենը» վերջին տարիներին նայած ֆիլմերիցս ամենասիրվածն է: Այստեղ ես տեսա դերասանական ֆանտաստիկ խաղ, ռեժիսորական մեծ վարպետություն, ու ամենահետաքրքիրն այն է, որ ռեժիսորն այս ամենը ֆիլմում ներկայացրել է թատրոնի սկզբունքով»:

kino (5) kino (3) kino (7)

Կարդացեք նաև

«Բերդմենը» 119 րոպե տևողությամբ ամերիկյան կինոարտադրության կատակերգություն է՝ նկարահանված 2014թ., Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Գլխավոր դերում հանդես է գալիս ամերիկյան կինոյի աստղ Մայքլ Քիթոնը: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 18 մլն դոլար:

kino (4) kino (6) kino (1) kino (2)

Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակին արժանացած այս ֆիլմը պատմում է իր լավագույն տարիներն ապրած հոլիվուդյան աստղի թատերական ձախողման մասին: Սյուժեի կենտրոնում նախկին դերասան է, ով ժամանակին խաղացել է սիրված կինոհերոս Բերդմենի դերը, ու տարիներ անց, հաղթահարելով իր էգոն, որոշում է մասնակցել բրոդվեյյան նոր բեմադրությանը՝ երբեմնի փառքը, փայլն ու մեծությունը վերադարձնելու ակնկալիքով: Հայտնի է, որ ֆիլմը նկարահանվել է մոտ մեկ ամսում, իսկ մոնտաժն ընդամենը երկու շաբաթ է պահանջել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս