
Մովսես Հակոբյանը` ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ:
Հակոբյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2015 թ. հունիսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:
Ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոններից էին ազատվել մի շարք բարձրաստիճան զինվորականներ՝ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը և Զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը: