Բաժիններ՝

«Հայելին իմ լավագույն ընկերն է, որովհետև երբ ես լալիս եմ, նա երբեք չի ծիծաղում». Չարլի Չապլինի կյանքի կանոնները

Չարլզ Սպենսեր Չապլինն անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկն է՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։

1. Կյանքը հիասքանչ բան է՝ նույնիսկ Մեդուզայի համար:

2. Ես չեմ վախենում կլիշեներից: Ամբողջ կյանքն ամբողջովին կլիշե է: Մենք բոլորս ապրում ենք և մահանում, օրը 3 անգամ ուտում ենք, սիրահարվում ենք և դադարում ենք սիրել:

3. Ով երբեք երեխա չի եղել, երբեք մեծահասակ չի լինի:

4. Պարզությունը բարդ բան է:

5. Իմ ցավը կարող է լինել ինչ-որ մեկը ծիծաղի պատճառ: Բայց իմ ծիծաղը երբեք չպետք է լինի ինչ-որ մեկի ցավի պատճառ:

6. Երբ սկսվեց հնչյունային ֆիլմի դարաշրջանը, իմ հերոս Չարլիի վերջը եկավ: Ես գաղափար անգամ չունեի, թե նա ինչպիսի ձայն ունի:

7. Երեկոն շատ միայնակ ժամանակ է Կալիֆոռնիայում, հատկապես՝ Հոլիվուդում:

8. Մարդու իսկական բնավորությունն ի հայտ է գալիս, երբ նա հարբում է:

9. Հայելին իմ լավագույն ընկերն է, որովհետև երբ ես լալիս եմ, նա երբեք չի ծիծաղում:

10. Սպանելով մեկ անգամ՝ մարդը դառնում է սրիկա: Սպանելով հազար անգամ՝ դառնում է հերոս:

11. Մտածելու ընդունակությունը նման է ջութակի կամ դաշնամուրի: Այն պահանջում է ամենօրյա պրակտիկա:

12. Բոլոր գործերի մեջ ճարտար շատ վարպետների սխալմամբ ընդունել են՝ որպես հանճար:

13. Ամերիկան ինձ էլ ոչնչի համար պետք չէ: Ես երբեք չեմ վերադառնա այնտեղ, եթե նույնիսկ նախագահը Հիսուս Քրիստոսը լինի:

14. Ոչինչ հավերժ չէ մեր մեղավոր աշխարհում, նույնիսկ մեր անախորժությունները:

15. Ի տարբերություն Ֆրեյդի, ես չեմ հավատում, որ սեքսը հանդիսանում է որոշիչ գործոն մարդու վարքագծի մեջ: Ինձ թվում է, որ ցուրտը, սովը և աղքատությունը շատ ավելի խորն են որոշում նրա հոգեբանությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս