Գերմանացի գործարարները ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գերմանացի գործարարների՝ Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած պատվիրակությանը. գերմանացի գործարարների նպատակն է հայ գործընկերների հետ նոր կապեր հաստատելը, ներդրումային ծրագրեր իրականացնելը:

Վարչապետը կարևորել է Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է գերմանական կողմին՝ մեր երկրի շրջակա միջավայրի պահպանման, անտառային տարածքների վերականգնման և բնապահպանական բազմաթիվ ծրագրերի իրականացմանն օժանդակելու համար:

Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեն և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել հայ-գերմանական փոխգործակցությունը, այդ թվում բնապահպանության ոլորտում: Օլաֆ Չիմպկեն նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող գործարարների նպատակն է նոր կապեր հաստատել հայ գործընկերների հետ, իրականացնել ներդրումային ծրագրեր:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է գերմանացի գործարարների նախաձեռնությունը և նշել, որ տնտեսության տարբեր ճյուղերում Հայաստանն ունի հեռանկարային ծրագրերի իրականացման լավ հնարավորություններ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս