Charlie Hebdo-ն Ջամալային և Լազարևին պատկերել է երգող խոզերի տեսքով
Ռուսական Lenta.ru կայքը հրապարակել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի լուսանկարը, որը նվիրված է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի արդյունքներին:
Լուսանկարում Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող երգիչներ Սերգեյ Լազարևն ու Ջամալան ներկայացված են երգող խոզերի տեսքով:
Լուսանկարին կից գրառման մեջ գրված է. «Ուկրաինան «Եվրատեսիլում» հաղթեց Ռուսաստանին: Տաղանդը տեղը զիջեց քաղաքականությանը»։
Հիշեցնենք, որ երգի մրցույթում հաղթող էր ճանաչվել Ջամալան: Սերգեյ Լազարևը մրցույթում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, Հայաստանը ներկայացնող մասնակից Իվետա Մուկուչյանը՝ 7-րդ հորիզոնականը: