Բաժիններ՝

ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել. նա ընդունել է մեղադրանքը

ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. նա ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաքննության ընթացքում Դավիթ Աբրահամյանն ընդունել է մեղադրանքը, ցուցմունք է տվել, վերականգնել է պատճառված վնասը: Քննիչը որոշում է կայացրել նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ գործի բազմակողմանի քննությունն ապահովելու համար, ինչպես նաև մեղադրյալի ցուցմունքում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Դավիթ Աբրահամյանը ձերբակալվել էր մայիսի 11-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս