«5-րդ տեղը հենց այն է, ինչի արժանի է «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում». Ուեյն Ռունի
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին Անգլիայի առաջնության 38-րդ տուրում «Բորնմուտի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) գնահատել է թիմի ելույթն այս մրցաշրջանում:
«5-րդ տեղը հենց այն է, ինչի արժանի է «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում»,- Ռունիի խոսքերն է մեջբերում ԱՊԼ-ի պաշտոնական էջը թվիթերում:
Չնայած հաղթանակին, «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ շրջանցել «Մանչեսթեր Սիթիին». 2 թիմերն էլ հավաքել են 66-ական միավոր, բայց «քաղաքաբնակներն» առաջ անցան «կարմիր սատանաներից»՝ շնորհիվ խփած և բաց թողած գնդակների տարբերության:
«Մանչեսթեր Սիթին» գրավեց 4-րդ տեղը և կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց մրցաշրջանը 5-րդ հորիզոնականում և հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը