
Երևանի Վարդավառի լճի մոտակայքում ավտոմեքենա է այրվում

Մայիսի 16-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել՝ 17.01-ին:
Նուբարաշենի խճուղու թիվ 2ա շենքի մոտակայքում այրվել է «Deyvu nexia» մակնիշի 34 AA 168 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Հ.-ն 1972 թ. ծնված) ավտոմեքենայի շարժիչի հավածը և էլ. մալուխ (մոտ 0.5 գմ):
Մինչ գազի բալոնի պարունակության արտահոսելը՝ հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն: