Բաժիններ՝

Սենյակային ծաղիկների էներգետիկան. բույս-դոնորներ և բույս-վամպիրներ

Ինքնազգացողությունը և տան մթնոլորտը շատ դեպքերում որոշվում է այն ծաղիկներով, որոնք ապրում են մարդկանց հետ միասին: Օժտված լինելով էներգիան վերցնելու և տալու հատկությամբ՝ դրանք կարող են բացասական կամ դրական ազդեցություն ունենալ տան անդամների վրա:

Չեզոքացուցիչ բույսեր

Տրադեսկանցիա – այն չի աճում տհաճ էներգետիկայի պայմաններում: Հանդիսանում է ծաղիկ-վամպիրների և տան յուրաքանչյուր էներգետիկ խախտման ինդիկատոր: Եթե այն դեղնում է, անհրաժեշտ է ստուգել, թե ինչից դա կարող էր առաջանալ:

Մանուշակ – չի պատկանում ոչ վամպիրներին, ոչ էլ դոնորներին, քանի որ հանդիսանում է տարածության մաքրիչ: Կարող է հավասարակշռել Ձեր ներքին վիճակը, տանել չի կարողանում չափից ավելի կիրքն ու սկանդալները: Հանգցնում է մանկական ագրեսիան:

Բույս-դոնորներ

Թզենի – անհրաժեշտ է մարդկանց, ովքեր հակված են երկար ժամանակ իրենց մեջ պահել մտքերը, բոլոր կողմերից մտածել նույն բանի մասին: Օգնում է լայն մտածել, իրար է կապում մի քանի միտք: Բարենպաստ է մտավոր աշխատանքի և արվեստի մարդկանց, ինչպես նաև գիտնականների համար:

Խորդենի – մաքրում է օդը և հանում է ներքին լարվածությունը: Ընդունակ է ստեղծել անտեսանելի դաշտ աչքի դեմ: Հանդիսանում է ծաղիկ-հուռութք:

Կակտուս – կարողանում է ոչ միայն հավաքել բացասական էներգիան, այլ նաև վերամշակել և վերադարձնել մարդկանց: Դրա հաշվին կակտուսները օգտակար են համակարգչով աշխատելու ժամանակ և օրվա ընթացքում քնելիս: Կարող են էներգիան դուրս հանել տանից միայն այն ժամանակ, երբ հողը չորանում է:

Լիաններ – էներգիայի անսպառ աղբյուր է: Աճում է միշտ, նույնիսկ երբ փոխվում է Ձեր տան բիոէներգետիկ բաղադրիչը: Բայց այն իր նկատմամբ սեր է պահանջում:

Բույս-վամպիրներ

Ձարխոտ – խլում է էներգիայի մեծ քանակություն, իսկ դա նշանակում է, որ այն ինչ-որ չափով հակացուցված է: Բայց այն կարող է խլել նաև բացասական էներգիան, այնպես որ, դրեք բույսը անբարենպաստ գոտում՝ այդպիսով բարելավելով նրա բիոէներգետիկան:

Վարդ – բազմացնել այն կարելի է մարդկանց, ովքեր դոնոր են հանդիսանում: Սեփական ուժերի պակասի դեպքում ավելի լավ է հրաժարվել վարդից:

Խոլորձ – նույնպես վամպիր է հանդիսանում, եթե ապրում է տանը: Սիրվելով տերերի կողմից՝ այն քաշում է նրանց ամբողջ էներգիան: Կատեգորիկ հակացուցված է թույլ կամքի տեր մարդկանց:

Ծոփոր – ամենատարածված և սիրված սենյակային ծաղիկներից մեկն է, բայց, այնուամենայնիվ, նույնպես վամպիր է հանդիսանում: Այն շատ անբարենպաստ է տան համար, քանի որ խլում է մեծ քանակությամբ էներգիա:

Ծաղիկ վամպիրները կարող են օգտագործվել բացասական էներգիան կլանելու նպատակով, դրա համար էլ որոշակի քանակության դեպքում դրանք հակացուցված չեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս