13 նվերներ, որոնք կուրախացնեն յուրաքանչյուր մայրիկի
1. Ինքնուրույն նախաճաշ պատրաստեք Ձեր մայրիկի համար: Հետևեք, որ սպասքը մաքուր լինի:
2. Ամբողջ ընտանիքի համար գնեք ֆիլմի տոմսեր: Ցանկալի է, որ այն լինի թեթև կատակերգություն: Ֆիլմի դիտումը միավորում է ընտանիքին:
3. Թանկարժեք քսուքներ, անուշաբույր յուղեր և մերսում: Այցելությունը SPA հրաշալի նվեր կլինի:
4. Կարգի բերեք խոհանոցը: Սոուսները, շիլաները և բլիթները տեղադրեք համապատասխան տարաների մեջ:
5. Զարդարեք խոհանոցային սրբիչները մայրիկի լավագույն խոսքերով: Այդպես նա կհասկանա, որ Դուք նրան միշտ լսում եք, նույնիսկ երբ չեք լսում:
6. Փայտից պատրաստված խոհանոցային պարագաների ստորին հատվածը ներկեք մեղմ երանգներով, որպեսզի հաճելի լինի աշխատել և նրա ձեռքերը չվնասվեն:
7. Նվիրեք նրան տարբեր համերի, հանգստացնող թեյերի հավաքածու, որը նա կկարողանա օգտագործել ցանկացած առիթի ժամանակ:
8. Ծաղկեփնջի փոխարեն կավից ծաղկամանի մեջ ծաղիկներ տնկեք: Ձեր մայրիկը շատ երկար տարիներ կհիանա դրանցով:
9. Կամ պատրաստեք թխվածքաբլիթներից ծաղկեփունջ: Դրանք երկարաժամկետ չեն, փոխարենը համեղ են:
10. Պատրաստեք անուշահոտ «ռումբեր» բաղնիքի համար:
11. Կողք կողքի սոսնձեք ծովային քարերը, որպեսզի ստեղծեք ամենաօրիգինալ մերսող գորգը:
12. Գնեք կամ անձամբ պատրաստեք «Հավերժություն» թևնոց:
13. Նրան շատ դուր կգա նաև Ձեր մանկության լուսանկարներից պատրաստված թևնոցը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը