30 տարեկան Սքութեր կատուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Սիամական կատուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես իր տեսակի ամենատարեց ներկայացուցիչը, տեղեկացնում է ABC News-ը:
Սքութեր մականվամբ կատուն ծնվել է 1986 թվականի մարտի 26-ին, այժմ նա տիրուհու հետ միասին ապրում է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Մենսֆիլդ քաղաքում:
Կատվի տիրուհին վստահ է, որ Սքութերի երկարակեցության գաղտնիքը նրա ակտիվության եւ ճիշտ սնվելու մեջ է: Կատուն պաշտում է հավի միսը, որը նրա կերակրամանում հայտնվում է երկու օրը մեկ, եւ շատ է սիրում լոգանքներ ընդունել:
Սքութերը ռեկորդների գրքում զբաղեցրել է 26 տարեկան Վելվետի տեղը, որն ապրում է Օրեգոնում: Երկարակեցության ռեկորդը սահմանել է Կրեմ Պուֆ կատուն՝ նույնպես Տեխասից, որն ապրել է 38 տարի եւ երեք օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: