Հարի Փոթերի տունն առաջին անգամ կբացեն հանրության համար
Տունը, որտեղ նկարահանել են կախարդ Հարի Փոթերի մասին առաջին ֆիլմի տեսարանների մի մասը, կբացեն մարդկանց այցելության համար: Խոսքը վերաբերում է Դուրսելների ընտանիքի տանը:Լոնդոնից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շենք հնարավոր կլինի այցելել մայիսի 27-ից մինչեւ հունիսի 6-ը: Այս մասին գրում է The Independent-ը:
Հատուկ այցելուների համար տանը կվերականգնեն հայտնի տեսարաններ այդ կինոնկարից, մասնավորապես, այցելուները կտեսնեն հյուրասենյակը՝ պատանի կախարդի համար Հոգվարթսից ուղարկված նամակներով:
Հանրությանը նաեւ կցուցադրեն Դուրսելների ընտանիքի զգեստները եւ կծանոթացնեն այն տեխնոլոգիային, որն օգտագործվել է նրանց տանը հատուկ էֆեկտներ ստեղծելու համար: