Բաժիններ՝

Google-ն առաջ է անցել Apple-ից

Google Inc. կորպորացիան մայիսի 12-ին պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԱՄՆ-ի ամենաթանկ ընկերությունը՝ առաջ անցնելով Apple Inc.-ից: Այս մասին վկայում են NASDAQ ֆոնդային բորսայի տվյալները:

Սակարկությունների սկսվելուց հետո ընկերության կապիտալիզացիան, որը աշխարհում առավել տարածված ինտերնետ-որոնիչի սեփականատերն է, կազմել է 493 մլրդ դոլար: Apple-ի շուկայական արժեքը նվազել է մինչեւ 491 մլրդ դոլար այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ընկերությունը մտադիր չէ 2016 թվականի երկրորդ կիսամյակում ավելացնել iPhone սմարթֆոնների արտադրությունը:

Ինչպես նշում է Forbes-ը, ընթացիկ տարվա սկզբից Google-ը կապիտալիզացիան կրճատել է 4,5 տոկոսով, եւ ինտերնոտ ինդուստրիայի հսկային հաջողվել է Apple ընկերությունից առաջ անցնել միայն այն բանի հաշվին, որ վերջինիս արժեթղթերն էլ ավելի արագ են Էժանանում: Հունվարից մինչեւ մայիս MacBook-ի եւ iPhone-ի արտադրողի արժեքն ընկել է 13,4 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս