Բաժիններ՝

Forbes. հայտնի են ամենահարուստ ակումբները և ֆուտբոլիստները

Forbes հանրահայտ ամսագիրը նշել է, թե ովքեր են աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստները, և որոնք են ամենաթանկ ակումբները:

Ամենահարուստ ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 82 մլն դոլար, իսկ գովազդային հոնորարները՝ 29 մլն դոլար:

Երկրորդ հորիզոնականում Լիոնել Մեսսին է: Նրա տարեկան եկամուտը կազմում է 77 միլիոն դոլար: Այս ցուցակում երրորդը Զլատան Իբրահիմովիչն է՝ 37 մլն դոլար:

Ամենաթանկ ակումբը, 4-րդ տարին անընդմեջ, Մադրիդի «Ռեալն» է: «Ռեալի» արժեքը կազմում է 3,65 միլիարդ դոլար: Երկրորդը մադրիդցիների հավերժական հակառակորդ «Բարսելոնան» է՝ 3,56 միլիարդ դոլար, «Մանչեսթեր Յունայթեդն» այս ցուցակում երրորդն է՝ 3,32 միլիարդ դոլար:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս