Կանանց համար ճիշտ սննդակարգ՝ միզասեռական համակարգի տարատեսակ ինֆեկցիաների դեմ
Միզասեռական համակարգի տարատեսակ ինֆեկցիաների դեմ լավագույն պրոֆիլակտիկ միջոցն առողջ սնունդն է: Պարզվում է՝ մեր օգտագործած մթերքներն ազդում են հեշտոցի միկրոֆլորայի վրա: Եթե կնոջ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ տարրերի անհրաժեշտ քանակությունը, ապա կաթնախտ (молочница) ստանալու ռիսկը 3 անգամ բարձրանում է:
Կանացի առողջ օրգաններ ունենալու համար բնական պրոբիոտիկներ և վիտամիններ են անհրաժեշտ:
Ճիշտ սննդակարգ՝ կանանց համար
Յոգուրտ- Յոգուրտի բաղադրության մեջ մտնող բակտերիաները կարգավորում են օրգանիզմի pH մակարդակը: Յոգուրտը տարատեսակ սնկային ինֆեկցիաների դեմ պայքարի հրաշալի միջոց է:
Ավոկադո- Առողջ ներքին և արտաքին սեռական օրգաններ ունենալու համար չափազանց կարևոր են կալիումն ու վիտամին B6-ը: Այս ամենը կարելի է գտնել ավոկադոյի բաղադրության մեջ: Ավոկադոն ամրացնում է հեշտոցի պատերը:
Գետնախնձոր և բատատ (քաղցր կարտոֆիլ)- A , C և B խմբի վիտամինների, բջջանյութի, կալիումի և երկաթի շնորհիվ կամրացնեք հեշտոցի և արգանդի պատերը: Գետնախնձորի և քաղցր կարտոֆիլի մեջ առկա բնական ֆիտոէստրոգենները կարգավորում են հորմոնային բալանսը:
Դդմի սերմեր- Դդմի սերմերը պարունակում են ցինկ, որը հանում է բորբոքումները: Իսկ վիտամին E-ն լավացնում է մաշկի վիճակն ու կարգավորում է ցիկլը:
Սխտոր- Հզոր հակամանրէային և հակասնկային միջոց է, որն օգնում է կանխարգելել սեռական ինֆեկցիաները:
Սպանախ և այլ կանաչեղեն- Կաղամբ, սպանախ և այլ կանաչ բանջարեղեններ խորհուրդ է տրվում ուտել ամեն օր: Այս մթերքներում առկա վիտամիններն ու միկրոէլեմենտները լավացնում են արյան շրջանառությունը, ինչպես նաև՝ օրգանիզմից դուրս են բերում վնասակար այն տարրերը, որոնք կարող են միզասեռական օրգանների հիվանդությունների պատճառ դառնալ:
Սև շոկոլադ- Սև շոկոլադն ամրացնում է իմունային համակարգը՝ շոկոլադի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտների և սննդարար հանքանյութերի շնորհիվ:
Սոյա- Սոյայից պատրաստված մթերքները բնական ֆիտոէստրոգենների աղբյուր են: Եթե ցանկանում եք կարգավորել կանացի օրգանների աշխատանքը, ապա անհրաժեշտ է շաբաթական առնվազն մեկ անգամ սոյա օգտագործել:
Ելակ, մորի և լոռամիրգ- Կարմիր հատապտուղներն ամրացնում են օրգանիզմի պաշտպանիչ ուժերը և օգնում են պայքարել մի շարք վնասակար բակտերիաների դեմ:
Նմանատիպ սննդակարգն օգնում է բոլոր այն կանանց, ովքեր տառապում են կաթնախտով (молочница) և ամսական ցիկլի խախտումներ են ունենում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը