«Պատրաստվում է փաստաթուղթ` կոնսենսուսի մասին». Արմեն Ռուստամյան

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ֆորմատով քննարկումների արդյունքներով ներկայումս նախապատրաստվում է հայտարարություն` կոնսեսուսի վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` կոնսենսուսի լայն հնարավություն կա, բայց եթե ոմանք այդ հայտարարությունը չստորագրեն, պետք է իրենք բացատրեն` ինչու և հասարակությունը կորոշի:

Ա. Ռուստամյանը պնդեց, որ ընդունված արձանագրումներն իրական այլընտրանք են այն բոլոր խնդիրներին, որ բարձրացվում էր քաղհասարակության կողմից: «Այն, ինչ մենք տեսել ենք, բոլոր 5 պայմանները, որ նախապես ներկայացնում էին, դրանք բոլորը բավարարվել են և թող իզուր էստեղ բաներ չփնտրեն: Բանակցությունների փուլը կավարտվի, մենք կպնդենք, որ փաստաթուղթը հրապարակվի, իսկ ով չի միանա, թող իրենք բացատրեն, թե ինչու չեն միանում»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Տեսանյութեր

Լրահոս