Բաժիններ՝

Պաշտոնական. «Բավարիան» պայմանագիր կնքեց Մաթս Հումմելսի հետ

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաթս Հումմելսի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հաջորդ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը հանդես կգա մյունխենցիների կազմում։

«Հումմելսը աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։ Նա կօգնի «Բավարիային» ավելի ուժեղ դառնալ»,- ասել է մյունխենյան ակումբի գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ.։ Հիշեցնենք, որ Հումմելսը «Բավարիայի» սան է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս