Ալբերտ Ղազարյանը զինվորական հագուստը հագին ու Արցախի դրոշը ձեռքին հաղթանակը նվիրեց հայ ժողովրդին ու հայ զինվորին
Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում ընթացող OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը քիչ առաջ հաղթեց ադրբեջանցի մարզիկին: Մեր մարզիկը մրցակցի նկատմամբ հաղթանակի հասավ արդեն առաջին ռաունդում` 53-րդ վայրկյանին կատարելով խեղդող հնարք: Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է ողջ հայ ազգին և հայ զինվորին:
«Ես ձեր ցավը տանեմ, էս հաղթանակը ես նվիրում եմ հայ ազգիս, զինվոր տղերքին ովքեր հիմա պոստերում կանգնած պահում են մեր սահմանները ես ձեր ցավը տանեմ»,- ասեց Ալբերտ Ղազարյանը