Դիմահարդարման 10 սխալներ, որոնք կանանց ավելի մեծ են դարձնում
Դիմահարդարումը բարձրացնում է կանանց ինքնագնահատականը, ընդգծում է առավելությունները և խնամված տեսք է հաղորդում մաշկին: Բայց Դուք երբևէ մտածե՞լ եք, որ դիմահարդարման որոշ սխալներ կարող են մի քանի տարով մեծացնել Ձեր տարիքը:
AdMe.ru-ն ներկայացնում է դիմահարդարման 10 սխալներ, որոնք կանանց ավելի մեծ են դարձնում:
1. Չափից շատ երանգավորող քսուք
Շատ աղջիկներ, ցանկանալով ձեռք բերել կատարյալ թավշյա մաշկ, հաճախ սխալ են թույլ տալիս` չափից շատ օգտագործելով երանգավորող քսուք: Շատ խիտ շերտը ընդգծում է կնճիռները և ավելացնում է կնոջ տարիքը: Դիմահարդարները խորհուրդ են տալիս հրաժարվել երանգավորող քսուքներից և սկսել օգտագործել թեթև ֆլյուիդ, որն ավելի առողջ և բնական տեսք կհաղորդի մաշկին:
2. Տուշ` ստորին թարթիչների վրա
Տուշը` ստորին թարթիչների վրա արտահայտիչ կդարձնեն հայացքը: Բայց եթե Դուք ամբողջությամբ ներկում եք սորին թարթիչները, ապա չզարմանաք, եթե շրջապատող մարդիկ ուշադրություն դարձնեն ոչ թե Ձեր աչքերին, այլ դրանց շուրջ գոյացած կնճիռների:
3. Շրթներկի երանգը
Միանշանակ, շուրթերը պետք է ներկել և չպետք է վախենալ հագեցած երանգներից: Բայց պետք է հիշել, որ եթե Դուք ունեք բարակ շուրթեր, ապա մուգ երանգերը վիզուալ ավելի բարակ կդարձնեն դրանք:
4. Մուգ ստվերափոշի
Ամբողջ կոպի մակերեսին քսված մուգ ստվերափոշին արհեստականորեն կավելացնի Ձեր տարիքը: Եթե ցանկանում եք ավելի երիտասարդ երևալ, մուգ ստվերափոշին քսեք միայն աչքի ներքին անկյունին:
5. Սև տակադրում ստորին կոպի վրա
Այս հնարքը Ձեր աչքերն ավելի նեղ կդարձնի: Դուք կարող եք հայացքն ավելի բաց դարձնել թեթև երանգի մատիտների օգնությամբ:
6. Կարմրաներկ` այտերին
Հրաժեշտ տվեք մուգ կարմրաներկին և ուշադրություն դարձրեք պայծառ, վարդագույն և դեղձագույն երանգներին: Բնական երանգները Ձեր դեմքին երիտասարդ և ռոմանտիկ տեսք կհաղորդեն: Կարմրաներկով պատեք այտերի վերին հատվածը, այլ ոչ թե միջնամասը:
7. Վառ հոնքեր
Վառ ներկված հոնքերը Ձեր դեմքին ոչ խնամված տեսք կհաղորդեն և կմեծացնեն Ձեր տարիքը: Նախապատվությունը տվեք Ձեր սեփական հոնքերի գույնին:
8. Կորեկտորի բացակայությունը
Բոլորի աչքերի ներքևում կան մուգ շրջանակներ և տարիքի հետ դրանք ավելի ցայտուն են դառնում: Երանգավորող քսուքը միայն ընգծում է այդ թերությունը, իսկ ահա կորեկտորը հիանալի կերպով հաղթահարում է առաջադրանքը:
9. Շուրթերի եզրագծի երանգը
Գծաներկային մատիտը շուրթերի դիմահարդարման որակի գրավականն է: Այն թույլ է տալիս շուրթերը դարձնել ավելի հրապուրիչ: Բայց պետք է զգուշությամբ եզրագծել շուրթերը, որպեսզի պահպանվի շուրթերի բնական տեսքը:
10. Դիմափոշու հաստ շերտ
Դիմափոշու քիչ քանակությունը կարող է քողարկել մաշկի խնդիրները: Դիմափոշին պետք է օգտագործել մաշկի յուղային փայլից ազատվելու համար: Խուսափեք աչքերի շրջանում դիմափոշու տարածումից. փոշին չի թաքցնի, այլ միայն կընդգծի կնճիռները, իսկ մաշկը ավելի չոր կերևա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը