Բաժիններ՝

Կուբայում 50 տարվա մեջ առաջին անգամ Chanel-ի նորաձևության ցուցադրություն է կազմակերպվել

Կուբայում 50 տարվա մեջ առաջին անգամ տեղի է ունեցել Chanel նորաձևության տան կրուիզային հավաքածուի ցուցադրությունը, հայտնում է Telegraph-ը: Հաղորդվում է, որ նման միջոցառումներ երկրում չեն անցկացվել 1959 թվականից ի վեր:

Հայտնի է, որ Հավանայում անցկացված ցուցադրությանը ներկա է եղել Chanel նորաձևության տան տնօրեն Կառլ Լագերֆելդը: Ինչպես խոստովանել է անձամբ կուտուրիեն, հավաքածուի ստեղծման համար իրեն ոգեշնչել է երկրի հարստությունը:
Միջոցառման հյուրերի թվում եղել են բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենը, ինչպես նաև հոլիվուդյան դերասաններ Թիլդա Սուինթոնն ու Վին Դիզելը:

Նորաձևության տան ցուցադրությունը նախապատրաստվում էր դեռ անցած տարվանից: Մինչ այդ նման ցուցադրություններ են անցկացվել Դուբայում, Սինգապուրում, Մայամիում ու Սեուլում:

1808857

1808854

1808856

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031