
Կլաուդիո Ռանիերին խփեց Ժոզե Մոուրինիոյի ռեկորդը` նվաճելով ԱՊԼ տիտղոսն ընդամենը 294 օր հետո

Դեռ ոչ ոք Պրեմիեր լիգայում այդքան արագ չէր հասել հաջողության:
Ռանիերին գլխավորել է «Լեսթերը» 2015թ. հուլիսի 13-ին: Նրա նշանակման պահից մինչև տիտղոսը նվաճելն անցել է 294 օր: ԱՊԼ մարզիչներից դեռ ոչ ոք չէր հասել հաջողության նոր թիմի հետ այդպիսի կարճ ժամանակահատվածում:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Ժոզե Մոուրինիոյին, ով 2004-2005 մրցաշրջանում «Չելսիին» չեմպիոն դարձրեց 332 օրում: Կարլո Անչելոտիին անհրաժեշտ եղավ 342 օր` «կապույտներին» 2009-20 մրցաշրջանում չեմպիոնության հասցնելու համար: 4-րդ արդյունքը «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերինն է` 579 օր:
«Լեսթերը» երկուշաբթի ժամանակից շուտ դարձավ Անգլիայի չեմպիոն:
Մրցաշրջանում ի հայտ եկավ նոր հաղթող առաջին անգամ` սկսած 1978 թվականից, երբ չեմպիոն դարձավ «Նոթինգեմ Ֆորեսթը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը