Բաժիններ՝

«Մխիթարյանի և Օբամեյանգի պարը նախօրոք ծրագրավորված էր». Ռոյս

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի «Բորուսիա» – «Վոլֆսբուրգ» հանդիպումը տպավորիչ էր ոչ միայն գոլերի քանակով, այլև հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի և գաբոնցի Օբամեյանգի պարով:

Խաղավարտին լրագրողների հետ զրույցում ակումբի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը խոսել է այդ դրվագի մասին:

Ռոյսը նշել է, որ խաղը շատ լավն էր և իրենք կարողացան վստահ հաղթանակ տոնել:

Ռոյսը նաև անկեղծացել է ՝ նշելով, որ բոլորն էին պատրաստվում պարել, բայց դա ոչ բոլորի մոտ էր ստացվում:

«Օբան ու Միկին նախօրոք պլանավորել էին այդ ամենը: Նրանց մոտ ամեն ինչ հրաշալի ստացվեց»,- նշել է Ռոյսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031