Բաժիններ՝

Ադրբեջանի օմբուդսմենը հիստերիա է բարձրացրել՝ պահանջելով Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի կայքից հանել Լեռնային Ղարաբաղի մասին հրապարակումը

Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան բողոք արտահայտող նամակ է ուղարկել Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (ՕԵԻ) ղեկավար, օմբուդսմեն Յոզեֆ Զիգլեին՝ կապված կազմակերպության կայքում Ադրբեջանի մասին իբր «զրպարտչական ու դիտավորյալ» տեղեկության հրապարակման համար, տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Սուլեյմանովայի ապարատի մամուլի ծառայությանը:

Վերջինս վրդովվել է այն բանից, որ Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը իր 11.04.2016 թվագրված իր հրապարակման մեջ նշել էր, որ «ՕԵԻ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումը և հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա»:

Սուլեյմանովան իր նամակում հերքել է, թե Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանցիները գործել են նման հարձակումներ: Վերջինս հայկական ԶԼՄ-ներին մեղադրել է նրանում, որ իբրև թե «ապատեղեկատվություն» են տարածում՝ «փորձելով ապակողմնորոշել հասարակական կարծիքը»:

«Մենք պահանջում ենք ՕԵԻ-ի կայքից հեռացնել 11.04.2016-ի հայտարարությունը ու հերքում տարածել»,- հայտարարել է Սուլեյմանովան:

Ադրբեջանուհուն կատաղեցրել էր այն, որ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենը Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի կայքում հրապարակել էր զեկույց, որը կրում էր «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության և զինծառայողների դեմ Ադրբեջանի զինված ուժերի 2016 թվականի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած վայրագությունների մասին» խորագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս