Նապոլեոնական հավկիթների հայտնի բաղադրատոմսը
Հոյակապ միտք է պատրաստել հավկիթները ջեռոցում: Դրանք շատ նուրբ և համեղ են ստացվում: Այս բաղադրատոմսը, իրավամբ, կարելի է անվանել «ժանրի դասականը»:
Նապոլեոնական հավկիթներ ջեռոցում
Բաղադրիչները.
1. Հավկիթ – 2 հատ
2. Սպիտակ հաց – 1 շերտ
3. Սոխ – 1 հատ
4. Կանաչ պղպեղ – 1 հատ
5. Պինդ տեսակի պանիր – 150 գ
6. Սխտոր – 2 պճեղ
7. Աղ, սև պղպեղ
8. Ձիթայուղ
Պատրաստման եղանակը.
1. Տաքացել ջեռոցը մինչև 180 աստիճան: Կտրատել հացը քառակուսիների և չորացնել:
2. Սոխն ու կանաչ պղպեղը տապակել ձիթայուղով: Կարելի է ավելացնել քնջութ, մանր կտրատած սխտոր, աղ, պղպեղ և այլ համեմունքներ:
3. Կաղապարները պատել բուսայուղով, լցնել բանջարեղենը և պաքսիմատը, որից հետո ավելացնել քերած պանիրը: Զգուշությամբ ավելացնել հավկիթները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը