
«Յուվենթուսը» սկսել է աշխատել Իբրահիմովիչին վերադարձնելու վրա

Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, «Յուվենթուսը» նախաձեռնել է առաջին քայլերը, որպեսզի պայմանագիր ստորագրի «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
34-ամյա շվեդի գործող պայմանագրի ժամկետը փարիզեցիների հետ լրանում է մրցաշրջանի ավարտից հետո: Թուրինյան ակումբում գտնում են, որ Իբրահիմովիչը ընդունակ է օգնել թիմին հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում: Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Յուվենթուսի» ներկայացուցիչները արդեն կապնվել են ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Զլատան Իբրահիմովիչը հանդես է եկել «Յուվենթուսի» կազմում 2004-2006թթ., որից հետո տեղափոխվել է «Ինտեր»:
Այս մրցաշրջանում հարձակվողը խփել է արդյունավետության անձնական ռեկորդ` 49 գնդակ խփելով «ՊՍԺ»-ի և Շվեդիայի հավաքականի կազմերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը