Բաժիններ՝

«Ես ինքս եմ իմ առջև փակել «Բավարիայի» դռները». Յուրգեն Կլոպ

Գերմանացի մասնագետը հայտարարել է, որ իրեն ուղղակի չեն վերցնի «Ալյանց Արենա»:

«Ես ինքս եմ իմ առջև փակել «Բավարիայի» դռները: Ես այն ժամանակ ուրախացա «Մայնցի» հաջողությամբ: Սակայն տեսագրության մեջ իմ ժպիտը նման է մաքուր չարախնդության: Այդպիսի բանը չես ուղղի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Մարտի 1-ին «Լիվերպուլը» ջախջախեց «Մանչեսթեր Սիթիին» (3:0), իսկ Կլոպի նախկին թիմը` «Մայնցը» արտագնա խաղում հաղթեց «Բավարիային» (2:1): Հետխաղյա ասուլիսի ժամանակ Կլոպը հայտարարեց. «Ես լսել եմ, որ «Բավարիան» պարտվել է» և բարձրաձայն ծիծաղեց:

Կլոպը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Մայնցի» կազմում 1990-2001թթ., իսկ հետո` մինչև 2018թ. մարզել է թիմը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս